Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրինի ուղղությամբ թուրքական հարձակումների հետևանքով մինչ օրս ավելի քան 500 քաղաքացի է զոհվել

15:15, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Աֆրինի ուղղությամբ թուրքական հարձակումների հետևանքով մինչ օրս ավելի քան 500 քաղաքացի է զոհվել

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը հունվարից ենթարկվում է թուրքական զորքի հարձակումներին: Թուրքիայի զինված ուժերն այսօր հայտարարել են «Սիրիական ազատագրական բանակ»-ի հետ համատեղ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների շրջանակներում քրդական 2 բնակավայրի նվաճման մասին:

Նշենք, որ Աֆրինի ուղղությամբ թուրքական հարձակումների հետևանքով, ստացվող տեղեկությունների համաձայն, մինչ օրս ավելի քան 500 քաղաքացի է զոհվել, ավերակների են վերածվել Աֆրինի բազմաթիվ տներ ու հասարակական կառույցներ: Ինչպես ասել է Աֆրինի վերջին հայը, «թուրք կողմից իրականացված ցեղասպանությունը գտավ մեզ 100 տարի անց»:

5491 | 1
Facebook