«Բոլոր հարցերը կարող եք ուղարկել իմ գրասենյակ: Ես գիտեմ՝ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից որպես քաղբանտարկյալ: Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները: Մեր երկրում քաղբանտարկյալներ այսօր կամ վաղը չպետք է լինեն, բայց ո՞վ է որոշում՝ քաղբանտարկյալ է, նախ դա պետք է իմանալ»,- «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, ասաց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Արմեն Սարգսյան-«Ելք» խմբակցություն հանդիպումը: