Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Երբ նախարարին հարց տվեցին՝ ո՞վ է նման էժան գներով գնահատում «Նաիրիտ»-ի սարքավորումները, ուսերը թափ տվեց». նաիրիտցիներ

12:30, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Երբ նախարարին հարց տվեցին՝ ո՞վ է նման էժան գներով գնահատում «Նաիրիտ»-ի սարքավորումները, ուսերը թափ տվեց». նաիրիտցիներ

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները.

«Մեզ լուրեր են հասել, որ «Նաիրիտ»-ը քանդում, վաճառում են: Սարքավորումները լոմի գնով են վաճառում. գրում են 150 դրամ, բայց լոմի գնով են տալիս: Անցած շաբաթվա դրությամբ քլորոպրենի ապարատները կանգնած են, կաուչիկինը նույնպես: Էսպես որ գնա, կարող է տարածք էլ օտարեն»,- բողոքում էին նրանք:

«Երբ նախարարին հարց տվեցին, ասացին՝ ո՞վ է նման էժան գներով գնահատում «Նաիրիտ»-ի սարքավորումները, նախարարն ուսերը թափ տվեց: Քացախի արտադրամասի վրա սովետի ժամանակ 30 մլն դոլար են ծախսել, իսկ կառավարիչն այսօր գնահատում է միլիոն ու կես դոլար: Եթե նախարարը կառավարության անդամ է և ուսերը թափ է տալիս, էն կառավարիչից ի՞նչ ես ուզում… ինչ անում ա կառավարիչը, հալալ ա իրան, կարևորը՝ բոլորը հայրենասեր են»,- ասաց նաիրիտցիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ արձագանքեց. «Հալալը մեր կառավարությանն է, որ ժողովրդին շան տեղ չի դնում: Ո՞վ ա գնահատում, ո՞վ ա վաճառում, ո՞վ ա օգտվում դրանից, Աստված գիտի»:

Նշենք, որ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներից MAMUL.am-ը ժամանակ առ ժամանակ ահազանգ է ստանում՝ սնանկության կառավարիչի կողմից գործարանի տարբեր սարքավորումների օտարման մասին:

1072 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am