Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաշտոնական․ Բուխարեստը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

12:15, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Պաշտոնական․ Բուխարեստը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կայանալու է մարտի 23-ից ապրիլի 1-ը՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան՝ EWF-ը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պետք է կայանար մարտի 23-ից ապրիլի 1-ն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով մրցավայրը փոխվեց։

Նշենք, որ դեռևս բաց է ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը։ IWF-ը 2017-ի սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ մեր ֆեդերացիան որակազրկվել է 1 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Մեր հավաքականի որակազրկման ժամկետն ավարտվում է 2018-ի հոկտեմբերի 19-ին։ Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր, որ երեք պետություն՝ Հայաստանը, Չինաստանը և Թուրքիան, հավանաբար, պատիժը կկրեն վեց կամ ավելի քիչ ամիս, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Հարցի շուրջ որևէ նորություն չկա, և, հավանաբար, մեր հավաքականը բաց կթողնի ստուգատեսը։

6103 | 0
Facebook