Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը». Փաշինյան

11:15, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը». Փաշինյան

«Ներման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ վարման կագով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Երեկ ես պնդում արեցի, որ ՀՀԿ-ն ներքին որոշում ունի, որ Սերժ Սարգսյանին առաջադրելու է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, ու ըստ էության, դա չհերքվեց: Ես կարևոր եմ համարում դա արձանագրել: Եթե Սերժ Սարգսյանն, ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը»:

Ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյաննը՝ հայտարարելով, որ նախագիծը սահմանադրականության հետ կապված խնդիրներ ունի ու իրենք կքվեարկեն ազատ:

«Իշխանության գերկենտրոնացումը վարչապետի շուրջ ու լիազորությունների այսպիսի ընդլայնումն աղետալի է լինելու Հայաստանի համար: Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց «Ելք»-ից Արարատ Միրզոյանը:

Ձայների 67 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ «Ներման մասին» օրենքի նախագիծն ընդունվեց:

| | |
2031 | 0