Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիությունը

23:20, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիությունը

Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիությունը: Նախագահ է ընտրվել լրագրող և հրապարակախոս Լևոն Սարդարյանը: Միությունն զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ: Առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն, ինչից հետո արհմիությունը կակսի լիարժեք գործել: Լևոն Սարդարյանը ակնկալում է, որ լրագրողները գործուն մասնակցություն կունենան արհմիության կայացմանը՝ վստահություն հայտնելով, որ այս կառույցը՝ գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին` իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները:

| | |
1732 | 0