Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախցի դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի

14:10, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Արցախցի դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի

Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» կայացած «Forte international competition» միջազգային մրցույթ-համերգին արցախցի երիտասարդ տաղանդաշատ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանն արժանացել է առաջին մրցանակի, ինչպես նաև ստացել հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ Անահիտ Առուշանյանը միջազգային մի շարք մրցույթների հաղթող է: Միայն 2017-ին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին արժանացել է «Գրան-պրի» մրցանակի, նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած «Մանհեթեն» միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի, այս մասին հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

3643 | 1
Facebook