Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Կիմ Չեն Ինը ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի հրթիռը

17:20, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Կիմ Չեն Ինը ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի հրթիռը

Հյուսիսային Կորեան «Հվասոն-15» նոր տեսակի հրթիռ է ցուցադրել Փհենյանում Կորեական ազգային բանակի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված զորահանդեսի ժամանակ:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով, նախ, ընդունել է հրամանատարի զեկույցը, ապա ելույթ ունեցել Կիմ Իր Սենի անվան կենտրոնական հրապարակում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը:

Հյուսիսկորեացի առաջնորդն իր ելույթում հայտարարել է, որ «դեռևս պահպանվում է ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը»:

Զորահանդեսին մասնակցել է 13 հազար զինծառայող, ցուցադրվել է 4 «Հվասոն-15» հրթիռ և մի քանի «Հվասոն-14», իսկ ահա նոր բալիստիկ հրթիռը՝ «Պուկիկսոն-3»-ը զորավարժությանը չի ցուցադրվել:

Կիմ Չեն Ինը նոր «Հվասոն-15» հրթիռ է ցուցադրել
Կիմ Չեն Ինը նոր «Հվասոն-15» հրթիռ է ցուցադրել
Կիմ Չեն Ինը նոր «Հվասոն-15» հրթիռ է ցուցադրել
Կիմ Չեն Ինը նոր «Հվասոն-15» հրթիռ է ցուցադրել
Կիմ Չեն Ինը նոր «Հվասոն-15» հրթիռ է ցուցադրել
| | |
4054 | 0