Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Կարծում եմ՝ առանձնապես բան չի փոխվելու. կլինեն քաղաքական նույն խաղաքարտերն ու խաղացողները». Գ. Գինոսյան

17:35, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Կարծում եմ՝ առանձնապես բան չի փոխվելու. կլինեն քաղաքական նույն խաղաքարտերն ու խաղացողները». Գ. Գինոսյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

- Պարոն Գինոսյան, հետևո՞ւմ եք հասարակական, քաղաքական իրադարձություններին:

- Անկեղծ ասած, վերջին իրադարձություններից շատ տեղյակ չեմ, քանի որ երկրում չէի, բայց փոքր-ինչ տեղեկություն ունեմ:

- Ի՞նչ եք կարծում, ապրիլից հետո դրական տեղաշարժեր կարձանագրե՞նք, բարեփոխումներ ակնկալո՞ւմ եք:

- Եթե դերակատարները չեն փոխվելու, չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կփոխվի:

- Հայաստանում առաջին անգամ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից:

- Կարծում եմ առանձնապես բան չի փոխվելու, որովհետև իրեն մեծամասնությունն է ընտրելու, որը նախկինում էլ ընտրել է: Այսինքն՝ նույն քաղաքական խաղաքարտերը, նույն հանգուցալուծումը, նույն խաղացողներն ու որոշողները, և ինչ-որ նոր մարդու հայտնվելն, առավել ևս մի պաշտոնում, որն արդեն արժեզրկված է, ոչինչ չի փոխի: Այսինքն, երբ որ երկիրը նախագահական չէ, ինչ-որ մեկի հայտնվելն այդ պաշտոնում առանձնապես լուրջ բաներ չպիտի փոխի:

- Արմեն Սարգսյանի թեկնածությանն ինչպե՞ս եք վերաբերվում. ըստ Ձեզ, նրա միջոցով ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը։

- Իշխանությունը լուծում է իշխանության մնալու խնդիր, ուրիշ ի՞նչ խնդիր պիտի լուծի: Միակ խնդիրը դա է:

| | |
1334 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am