Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Դա նման է այն բարբարոսությանը, որը թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը». արվեստագետները՝ «Զվարթնոց»-ի նոր նախագծի մասին

16:05, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Դա նման է այն բարբարոսությանը, որը թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը». արվեստագետները՝ «Զվարթնոց»-ի նոր նախագծի մասին

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու փոխարեն պետք է ամրացնել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատկան նոր նախագծին» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:

Զվարթնոցի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանն էլ ասաց. «Դա նման է այն բարբարոսության, որ թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը, նման է այն բարբարոսությանը, որը ԻԼԻՊ-ն արեց՝ քանդելով Սիրիայում Պալմիրան, և մենք այսպիսի բարբարոսությա՞մբ ենք ուզում մտնել ԵՄ-ի հետ համագործակցության նոր պայմանագրի մեջ»:

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ հաճախ մենք խոսում ենք Հայաստանի բրենդների մասին ու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը բրենդ է՝ աշխարհի կողմից ճանաչված, ճարտարապետական ալբոմներում հայտնի: «Դա թողած, մենք ուզում ենք ուրիշ բրենդներ գտնել: Իհարկե, նոր տերմինալը մեծ է, լուսավոր ու ժամանակակից, սակայն հին շենքը մտած է մեր ազգային կուլտուրայի մեջ: Եվ զարմանալի է, որ պետությունն այդքան սառնասրտորեն է վերաբերվում այն փաստին, որ շինությունն ուզում են քանդել: Մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք մեր արմատները»:

Հիշեցնենք, դեռևս 2013թ. սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հայտարարել էր, որ մտադիր է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, քանի որ շենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Հունվարին հայտնի դարձավ, որ նա օդանավակայանների բիզնեսը փոխանցում է զարմիկին:

| | |
2890 | 0