Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Անվտանգության խորհրդում չլինեն ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը

20:15, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Անվտանգության խորհրդում չլինեն ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, ՊՆ և ԱԳ նախարարներն, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Խորհրդում չեն լինելու ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը:

Մասնավորապես, ՀՀ նախագահի ու Աժ նախագահի չլինելը բուռն քննարկումների թեմա է դարձել հասարակական, քաղաքական շրջանակներում: Որպես հիմնավորում նշվում է, որ նոր Սահմանադրությամբ, Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է դառնում: «Գործադիր իշխանությանն է վերապահված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը: Սրանով է պայմանավորված այն կազմը, որը սահմանված է օրենքով»,- ասում են ՀՀԿ-ականները:

Ընդդիմադիր գործիչները, սակայն, հակադարձում են՝ «ԱԺ նախագահը քաղաքական կարևոր պաշտոն է, ու ավելի լեգիտիմ է ընտրված, քան վարչապետը... Կամ անվտանգության խորհրդում քննարկվում են երկրի պաշտպանությանը վերաբերող հարցեր ու ՀՀ նախագահը չի մասնակցում. բա ինչո՞ւ ենք բերել այդ մարդուն»:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը. նոր խորհրդում չեն լինելու նախագահն ու ԱԺ նախագահը:

| | |
4489 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am