Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Արմեն Սարգսյանը կարող ա սկսի լուրջ վերաբերվել իր կարգավիճակին, դրա համար Սերժ Սարգսյանն ասում ա՝ դավայ, թևերը կտրենք». Ն. Փաշինյան

14:50, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Արմեն Սարգսյանը կարող ա սկսի լուրջ վերաբերվել իր կարգավիճակին, դրա համար Սերժ Սարգսյանն ասում ա՝ դավայ, թևերը կտրենք». Ն. Փաշինյան

«Սերժ Սարգսյանն ասել էր՝ չեմ լինելու վարչապետ, բայց հիմա դրած էդ հարցն են լուծում՝ խաբելով ժողովրդին: Արմեն Սարգսյանին էլ՝ ժպտուն, դեսպան, բերել են, որ արանքում սղղցնելով հարցերը լուծեն»,- Ազգային ժողովի այսօրվա իր ելույթում, անդրադառնալով մի շարք ինստիտուտների՝ վարչապետի ենթակայությանն անցնելու փոփոխություններին, ասաց Նիկոլ Փաշինյանը: «Բայց Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը каждый день Иштояна видел, Անգլիայի թագուհուն, Բելգիայի արքայադստերը, կարող ա հընթացս սկսի լուրջ վերաբերվել իր կարգավիճակին, դրա համար ասում ա՝ տղերք, դավայ, թևերը կտրենք: Նախագահն ո՞վ ա, որ ներում շնորհի, ես կասեմ՝ ների՞, թե՞ չէ: Նույնիսկ Բաղրամյան 26-ում չես նստի, մի հատ եվրոռեմոնտ կվարտիրա կտանք, ըտեղ կնստես, կժպտաս, իսկ էդ ընթացքում մենք կիրականացնենք ինտիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ»,- շարունակեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի նստավայրը կլինի Բաղրամյան 26-ում, նախագահինը՝ Մաշտոցի 47 հասցեում:

1744 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
chshmartutsyun
chshmartutsyun 17:54, 08.02.2018
Es xeriki pahpanaknern es inch en xarnvel irar