Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը հիմա պետք ա չորով քցի Կարեն Կարապետյանին, բայց որպեսզի քցելու պրոցեսը մեղմվի, առաջին փոխվարչապետի պաշտոն են ստեղծել». Փաշինյան

14:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը հիմա պետք ա չորով քցի Կարեն Կարապետյանին, բայց որպեսզի քցելու պրոցեսը մեղմվի, առաջին փոխվարչապետի պաշտոն են ստեղծել». Փաշինյան

Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրինագծի քննարկումների ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ, նա անդրադարձավ ավելի վաղ առաջին փոխվարչապետի պաշտոնի մասին հարցին՝ ընդգծելով, որ Սահմանադրության մեջ նման հասկացություն չկա: «Պարզ ա, որ չկա, որովհետև 2015-ին դրա անհրաժեշտությունը չկար: 2015-ին, երբ նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը մտածում էր, որ սուպերվարչապետն ինքն ա լինելու, Սերժ Սարգսյանն էլ ասում էր՝ թող Հովիկն այդպես մտածի: Հետո իրավիճակը փոխվեց: Սերժ Սարգսյանը հրավիրեց Կարեն Կարապետյանին, ասաց՝ արի, վարչապետ եղիր: Կարենն էլ ասաց՝ եղավ, ես կլինեմ սուպերվարչապետը: Բայց հիմա ստեղծվել ա իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը չորով պետք ա քցի Կարեն Կարապետյանին ու որպեսզի քցելու պրոցեսը մեղմվի, առաջին փոխվարչապետի պաշտոն են ստեղծել»,- նշեց Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնն ստեղծվում է Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար:

2986 | 1
Facebook