Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Եթե ինձ ձերբակալեն, ապա իմ կողմնակիցները կտապալեն Վրաստանի կառավարությունը». Սաակաշվիլի

14:20, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Եթե ինձ ձերբակալեն, ապա իմ կողմնակիցները կտապալեն Վրաստանի կառավարությունը». Սաակաշվիլի

«Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են արտահանձնել ինձ: Սակայն դա չի նշանակում, որ ինձ պարտադիր կուղարկեն Վրաստան: Մի քանի օր առաջ ես տեղեկացա, որ նրանք ինձ հետ ընդունելու խնդրանքով դիմել են Լեհաստանի իշխանություններին: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին ինձ արտահանձնելուն, ապա դա բարդ կլինի Վրաստանի իշխանությունների համար: Նրանք չեն ցանկանում, որ ես այնտեղ լինեմ»: Այս մասին ֆրանսիական Liberation պարբերականի հետ զրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանում ինքն ունի ազգային աջակցություն, այդ թվում՝ զինված ուժերում և իրավապահ կառույցներում:

«Վրաստանի կառավարությունը թույլ է: Վրացիների մեծ մասը գիտի, որ առանց իմ ներկայության, անցկացված գործընթացը կեղծ էր: Մեկ տարուց ավելի նրանք փնտրում էին իմ օֆշորային հաշիվները, սակայն այդպես էլ ոչինչ չգտան: Իմ ժամանակ կաշառակերություն չկար: Եթե ինձ կալանավորեն Վրաստանում, ապա իմ կողմնակիցները կտապալեն կառավարությունը: Ես համոզված եմ»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:

2946 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am