Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն». Էդմոն Մարուքյանը՝ փոխնախարարին

13:35, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն». Էդմոն Մարուքյանը՝ փոխնախարարին

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրինագիծը: Նրա խոսքով՝ գործող օրենքով անվտանգության խորհուրդը ձևավորում էր նախագահը, 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսվեց, որ անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, ՊՆ և ԱԳ նախարարներն, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը: «Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, ասվում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, առնվազն 3 փոխվարչապետից ու նախարարներից ու չի առանձնացնում նրանց: Օրենքով չենք կարող նոր պաշտոն ստեղծել: Թող վարչապետը մեկին ավելի շատ բան հանձնարարի, բայց չունենք նման պաշտոն»,- նկատեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «147 հոդվածն ասում է, որ կառավարության գործունեության կարգը սահմանվում է օրենքով ու այստեղ խոսում ենք նաև վարչապետի փոխարինման հարցի մասին, որը տեղավորվում է կառավարության գործունեության կարգի մեջ»,- ասաց հիմնական զեկուցողը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնն ստեղծվում է Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար:

1388 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am