Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

19:15, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: «Ծառուկյան» խմբակցությունը միացել էր ստորագրահավաքին և անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքվել էին: Օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխություններն են:

ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք կմասնակցեն այդ նիստին:

3448 | 1
Facebook