Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է ժամանակակից համացանցի հիմնադիրներից մեկը

12:40, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Մահացել է ժամանակակից համացանցի հիմնադիրներից մեկը

ԱՄՆ-ում 70 տարեկանում մահացել է ժամանակակից համացանցի հիմնադիրներից մեկը, Electronic Frontier Foundation հիմնադրամի (ոչ առևտրային հայտնի կազմակերպություն, որը զբաղվում է պետությունից համացանցի օգտատերերի իրավունքների պաշտպանությամբ) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն: Այս մասին ասվում է հիմնադրամի կայքում:

«Կոտրված սրտով հայտնում ենք, որ այսօր առավոտյան մահացել է EFF-ի հիմնադիր և մշտապես մեզ ոգեշնչող Ջոն Փերի Բառլոուն: Նա միշտ կմնա EFF-ի անբաժան մասը»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Բառլոուն EFF-ն հիմնադրել է 1990թ.-ին Ջոն Գիլմորի և Միտչել Քափորի հետ՝ համացանցի օգտատերերի քաղաքացիական ազատություններն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

Նա նաև Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի՝ համացանցի և հասարակության բերքմանյան կենտրոնի հիմնադիրն էր: Բացի այդ, 70-ական թթ. Բառլոուն մի քանի երգ է գրել ամերիկյան Grateful Dead ռոք խմբի համար:

8504 | 0
Facebook