Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր, ինչ հանգամանքներում են ներվում». Էդմոն Մարուքյանը՝ «Ներման մասին» օրինագծի մասին

12:05, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր, ինչ հանգամանքներում են ներվում». Էդմոն Մարուքյանը՝ «Ներման մասին» օրինագծի մասին

Արդարադատության փոխնարար Սուրեն Քրմոյանն ԱԺ-ում ներկայացրեց «Ներման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, ինչը բուռն քննարկման տեղիք տվեց: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ փաստացի Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից ու տրվում է վարչապետին:

«Սահմանադրությունը սահմանում է, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, բայց հիմա այս օրինագծով այդ իրավունքը տրվում է վարչապետին...բացի այդ, ներման հրամանագրերը հրապարակային պետք է լինեն, հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր, ինչ հանգամանքներում են ներվում: Հիմա մենք այդ մասին թերթերից ենք իմանում»,- ասաց Մարուքյանը՝ շարունակելով. «Ասենք նախագահը համաձայն չի X մարդուն ներում շնորհելու վարչապետի առաջարկին, ու վարչապետը նորից է նույն առաջարկը ներկայացնում, ՀՀ նախագահը ՍԴ է դիմում ի՞նչ հիմքով: Այսինքն վեճի առարկան ո՞րն է: Սահմանադրական արդարադատության ինչ հարց է քննարկելու ՍԴ-ն: ՍԴ-ն ի՞նչը պետք է ստուգի»:

Հիշեցնենք՝ ըստ «Ներման մասին» օրենքի նախագծի, ներման առաջարկությամբ նախագահին դիմում է վարչապետը: Նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որևէ մեկին: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ նմերկայացված առաջարկին, ապա այն, միևնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է նոր Սահմանադրությունից:

1166 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am