Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Samsung-ի ղեկավարին կասկածում են հարկերից խուսափելու համար

15:05, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Samsung-ի ղեկավարին կասկածում են հարկերից խուսափելու համար

Հարավային Կորեայի ոստիկանությունը Samsung ընկերությունների խմբի ղեկավար Լի Կուն Հիին կասկածում է հարկերից խուսափելու համար (8,2 միլիարդ վոն՝ 7,5 միլիարդ դոլար), հաղորդում է DW-ն:

Նա նաև կասկածվում է իր աշխատակիցների՝ մոտ 400 միլիարդ վոնի չափով բանկային հաշիվներն օգտագործելու համար:

Yonhap-ի հաղորդմամբ՝ Samsung-ը հրաժարվել է մեկնաբանություններից, ոստիկանությունը ևս դեռևս չի մեկնաբանում այդ տեղեկությունը:

Նշվում է, որ հարավկորեացի իրավապահները քննում են Samsung-ի միջոցների վատնման գործը, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են Լիին և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի թարմացման և վերանորոգման վճարման համար:

Samsung-ը՝ Հարավային Կորեայի խոշորագույն բիզնես կայսրությունն, արդեն վաղուց հայտնի է ֆինանսական սկանդալներով: Samsung-ի ղեկավարի որդին՝ Լի Չժե Յոնը՝ կայսրության ժառանգորդն, այս շաբաթ ազատ է արձակվել բանտից այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը երկու անգամ կրճատել է 5-ամյա ժամկետը, որի համաձայն՝ Լի կրտսերը դատապարտվել էր կաշառակերության համար:

2014թ. սրտի կաթվածից հետ Լի կրտսերը հոսպիտալացվել էր: 2009թ. Լի Կուն Հին դատապարտվել էր հարկերից խուսափելու գործով, սակայն հետագայում ներում ստացել: Այդ ժամանակ ևս գործը կապված էր Լիի կողմից իր վստահելի անձանց բանկային հաշիվների օգտագործման հետ:

| | |
4487 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am