Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հարցով բանակցությունները կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո». Ադրբեջանի ԱԳՆ

11:20, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«ԼՂ հարցով բանակցությունները կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով «կոնկրետ բանակցություններ» են անցկացվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը, հաղորդում է АПА-ն:

«Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ և Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ԼՂ հարցով ինտենսիվ բանակցությունների շարունակման մասին: Ադրբեջանն աջակցում է կառուցողական բանակցությունների ճանապարհով հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասել է Գաջիևը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն օրեր առաջ հայտարարեց նախագահական ընտրությունների ամսաթիվը տեղափոխելու մասին:

4694 | 0
Facebook