Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ցանկանում է «ռուսական գործով» ցուցմունք տալ. CNN

11:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Թրամփը ցանկանում է «ռուսական գործով» ցուցմունք տալ. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին՝ չնայած նրա փաստաբանների հակառակ պնդումների, հաղորդում է CNN-ը:

«Նա կարծում է, որ կարող է դա անել: Նա չի գիտակցում, թե որքան մեծ են ռիսկերը»,- հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ նախագահի մտադրություններին ծանոթ աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ Թրամփը վստահ է, որ բավարար փորձ ունի դատախազի հետ զրույցի համար, քանի որ գործարար լինելու տարիներին նա արդեն մասնակցություն է ունեցել դատական վարույթներում:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփի փաստաբանները Մյուլերի թիմի հետ դեռևս քննարկում են նախագահի ցուցմունքի հարցը:

ԱՄՆ նախագահի փաստաբանները կարծում են, որ նա պետք է հրաժարվի Մյուլերի հետ հանդիպումից, ով հետաքննում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը:

7914 | 0
Facebook