Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ավելի համոզիչ կլինի, եթե Դավիթ Հարությունյանն ու կառավարությունը հիմնավորման մեջ գրեն` «կառավարության նիստերը դռնփակ են, որովհետև 21+ են»». Ստեփան Սաֆարյան

23:05, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Ավելի համոզիչ կլինի, եթե Դավիթ Հարությունյանն ու կառավարությունը հիմնավորման մեջ գրեն` «կառավարության նիստերը դռնփակ են, որովհետև 21+ են»». Ստեփան Սաֆարյան

Դավիթ Հարությունյանն ու մի քանի այլ նախարարներ այնպես են անելու, որ Կարեն Կարապետյանի կառավորությունը ստանա հակաժողովրդավարական ու հակաժողովրդական կառավարություն պիտակը: Ասեմ՝ հետո չասեն, թե չենք ասել: Այն հիմնավորումները, որով Դավիթ Հարությունյանը ուզում է համոզել Կառավարության նիստերի փակ լինելը, ուղղակի հիմարաբանություն են. սկզբում ասեց՝ միջազգային պրակտիկան է այդպիսին, հետո տեսան հերքվող հիմարություն են ասում, շուռ տվեցին՝ թե նախարարները կակշկանդվող ու ամաչկոտ են: Բայց դե սրա պատասխանն էլ կա՝ կառավարության անդամներ նշանակեք չկաշկանդվող, հանրության ու ԶԼՄ-ների հետ ազատ շփվող մարդիկ. այդպիսին է միշազգային պրակտիկան: Այս երկուսից ավելի համոզիչ կլինի, եթե Դավիթ Հարությունյանն ու կառավարությունը հիմնավորման ու նորմատիվ ակտի մեջ պարզապես գրեն՝ «կառավարության նիստերը դռնփակ են, որովհետև 21+ են»: Սա ավելի համոզիչ կլինի:
     Չեմ հիշատակում, թե ինչպես սղցրեցին Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը առանց մասնագիտացված ՀԿ դաշտի առաջարկները հաշվի առնելու: Այժմ Փաստաբանության մասին օրենքի խայտառակ նախագիծն է, ու այսպես շարունակ: Ու դեռ որքան վատություն է անելու Դավիթ Հարությունյանն ու իր նման «պրոֆեսիոնալ» կադրերը, դեռ առջևում է, քանի դեռ նրանց չեն հանել զբաղեցրած պաշտոններից: Այն, ինչ կարողացել է անել կոնկրետ Դավիթ Հարությունյանը, վառ ապացույց այսօրվա դատա-իրավական համակարգն է: Դրանով դժվար թե հպարտանա որևէ խելքը գլխին իրավաբան:

1622 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am