Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը

19:40, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը

Այսօր Երևանում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հարկում, մեկնարկեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի հայաստանյան շրջագայությունը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Բրախովը, Քրիստոֆ Սթեքը, Եվգենիա Ստոիչկովան։ Միջոցառումը մեկնարկեց աճպարարական արարողությամբ։ Նախ մի քանի հոգի պահեցին սև վարագույրն, ապա կողպեքներով ճամպրուկով սրահ բերվեց 6 կգ ոսկուց ձուլված աշխարհի գավաթն, այնուհետև վարագույրի հետևում մի քանի րոպեում խորհրդավոր կերպով այն տեղադրվեց պատվանդանի վրա, ինչից հետո իջեցվեց սև վարագույրը և հանրությանը ներկայացավ նա՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը՝ սև ծածկոցի տակ։

Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը

«Այսօր հիանալի օր է։ Սա մեծ իրադարարձություն է Հայաստանի համար։ Այստեղ պատմություն է կերտվում։ Երջանիկ եմ, որ կարողացանք այն Հայաստան բերել։ Այս իրադարձությունը հատկապես հետաքրքիր կլինի հայ երկրպագուների համար, ովքեր կկարողանան սեփական աչքերով տեսնել աշխարհի գավաթը»,- ներկաներին ողջունեց Սփեքը, փոխանցում է MAMUL.am-ի թղթակիցը։

Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը

«Ուրախ ենք․ որ կարող են երջանկացնել հայ երկրպագուներին։ Ինչպես գիտեք, միայն հաղթող թիմը կարող է դիպչել գավաթին։ Այս գավաթը կրկնօրինակ չէ, այն 1972-ին ստեղծված իսկական գավաթն է։ Սա իրապես յուրօրինակ հնարավորություն է մարզասերների համար։ Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի հավաքականն այն կբերի հայրենիք»,- նշեց Ստոիչկովան։

Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը

2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի ունեցող շրջագայության ՖԻՖԱ-ի դեսպան Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն հայերենով ողջունեց ներկաներին՝ «Բարի կեսօր Երևան», ապա անգլերենով շարունակեց իր խոսքը։
     «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ ձեզ հետ։ 20 տարի առաջ ես այս գավաթը նվաճեցի թիմակիցներիս հետ, որոնց մեջ 2 հայ կար՝ Ալեն Բոգոսյանը և Յուրի Ջորկաեֆը։ Մաղթում եմ, որ մի օր Հայաստանի հավաքականը նվաճի այս գավաթը և ավագը՝ Մխիթարյանը, գլխավերևում պահի գավաթը։ Մաղթում եմ, որ մյուս որակավորման փուլում Հայաստանը եզրափակչի ուղեգիր նվաճի»,- նշեց անվանի ֆուտբոլիստը և գավաթի վրայից հանեց սև ծածկոցը։

Միջոցառման ավարտից հետո Կարամբյոն, գավաթը ձեռքին, դուրս եկավ հանրության մոտ, որն անհամբերությամբ սպասում էր գավաթը տեսնելուն։ Նա ողջունեց հավաքվածներին և տեղադրեց գավաթը պատվանդանի մեջ՝ հնարավորություն տալով հանրությանն ավելի մոտ տեսնել այն։ Այսօր ուշ երեկոյան աշխարհի գավաթը կշարունակի իր ուղևորույթունը՝ դեպի Թբիլիսի։

Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը

1227 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am