Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը՝ հետախուզման մեջ գտնվող հայ ֆուտբոլիստի վերաբերյալ

18:35, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը՝ հետախուզման մեջ գտնվող հայ ֆուտբոլիստի վերաբերյալ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը
     Վերջին օրերին հայկական մամուլում տեղեկություններ է տարածվել, թե Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի նախկին անդամ Հովիկ Ներսեսյանը հրաժարվում է վերադառնալ Հայաստան և քաղաքական ապաստան է խնդրել Անգլիայում: Հովիկ Ներսիսյանը հարցազրույց է տվել անգլիական «shropshirestar.com»-ին եւ մասնավորապես ասել է․ «Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարկեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ: Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետեւանքով զոհվում են հայ զինվորներ: Շրոփշիրում (Անգլիա) ես ինձ անվտանգ եմ զգում: Հույս ունեմ, որ դատարանը դրական որոշում կընդունի»:

Այս առումով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանում է ներկայացրել․ «Հովիկ Ներսեսյանը մինչեւ 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երեւանում: Ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից եւ 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից: Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է եւ ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ»:

5026 | 1
Facebook