Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

17:15, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 41 OV 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 174 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկը՝ Միքայելյանի անվան բժշկական կենտրոններ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հոսանքազրկել են Mercedes-ը, իսկ բախման արդյունքում էլ Mercedes-ի գազաբալոնը պոկվել է։

ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը։

| | |
3447 | 0