Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ինչպե՞ս է պատահում, որ սննդի անվտանգության նորմերի խախտումը հայտնաբերում է ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ՝ ԶԼՄ-ն». Շաքե Իսայանը՝ գյուղնախարարին

17:30, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Ինչպե՞ս է պատահում, որ սննդի անվտանգության նորմերի խախտումը հայտնաբերում է ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ՝ ԶԼՄ-ն». Շաքե Իսայանը՝ գյուղնախարարին

«Երբ մարդիկ թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, պետք է հավատացած լինեն, որ կա ծառայություն, որ իրենց շահերը պաշտպանում է: Այս խոսքերը հայտարարել է ՀՀ վարչապետը՝ հունվարի 20-ի նիստի ընթացքում, երբ ներկայացվում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաշվետվությունը: Նիստից 10 օր անց «Հետք»-ը հրապարակում է լաբորատոր փորձաքննության արդյունքներ, որտեղ ներկայացված է ՀՀ շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանում սահմանված նորմերին, մնացած 7-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկներ, խմորասնկերի բարձր քանակ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ կանթամթերքի ոլորտում սննդի անվտագության նորմերի խախտումը հայտնաբերում է ոչ թե սննդի անվտանգության պետական ծառայությունը, այլ՝ ԶԼՄ-ն: Չեք գտնո՞ւմ, որ ծառայությունն իր տեղում չէ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով Գյուղատնտեսության նախարարին, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանը:

«Բոլորն իրենց տեղում են գտնվում: Սա առաջին դեպքը չէ, որ մամուլը թերություններ է հայտնաբերում սննդի որակի հետ կապված: Ծառայությունն ակտիվ համագործակցում է մամուլի հետ: Թթվասերի հետ կապված դիտարկում է արվում ու մինչև շաբաթվա վերջ կլինի հայտարարություն: Ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում ամենօրյա հսկողություն անել»,- ասաց նախարար Իգնատի Առաքելյանը:

Նիստի տեսագրությունը
1589 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am