Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՏՄ-ն և Հնդկաստանն այս տարի ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ կվարեն

17:05, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանն այս տարի ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ կվարեն

ԵԱՏՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ կսկսեն արդեն այս տարի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասել է Հնդկաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը:

Նրա խոսքով՝ այս տարի հունվարի 30-31-ը Նյու Դելիում Արտաքին առևտրի ինստիտուտում խորհրդակցություններ անցկացվեցին ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի ներկայացուցիչների միջև: Խորհրդակցությունները նվիրված էին ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ապագա բանակցություններին:

«Կարծում եմ՝ դրանք օգտակար էին կողմերի համար, իսկ բանակցությունները կսկսվեն այս տարի»,- ասել է Տարասյուկը:

Գործակալությունը նշում է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար շահագրգռվածություն էին հայտնել 40 երկիր և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Չինաստան, Թայլանդ, Եգիպտոս, Հնդկաստան:

4394 | 0
Facebook