Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Իրանական Դարան ու Սարան հանգրվանեցին Երևանի տիկնիկների պատկերասրահում

20:10, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Իրանական Դարան ու Սարան հանգրվանեցին Երևանի տիկնիկների պատկերասրահում

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահում էր՝ ոչ միայն հյուրի, այլև նվիրատուի կարգավիճակով. հայտնում է Մշակույթի նախարարությունը:

Իրանի դեսպանատան ներկայացուցչի՝ Պատկերասրահին նվիրած Դարան և Սարան (իրանական հնագույն անուններով աղջիկ և տղա) Իրանում հայտնի տիկնիկագործ Ֆարզանե Բաբայի ստեղծած աշխատանքների մոտիվներով են:

«Տարիներ առաջ Ֆարզանե Բաբայը նկատեց, որ պարսիկ երեխաները խաղում են հիմնականում եվրոպական ու ամերիկյան արտաքին ունեցող տիկնիկներով, ինչը չէր համապատասխանում նրանց առօրյա կյանքին ու պատկերացումներին: Պատկերացրեք՝ ամերիկյան Բարբի տիկնիկը պարսկական գյուղում: Հավանաբար ինքն էլ իրեն հարմար չէր զգում այդ միջավայրում: Պարսիկ տիկնիկագործը որոշեց՝ ստեղծել ազգային տիկնիկներ, որոնք երեխաներին հնարավորություն կտային ծանոթանալու իրենց մշակույթին, տարազին, սովորույթներին...»,- ասել է Հոսեյն Շիրխանին:

Հոսեյն Շիրխանիի տեղեկացմամբ, շուրջ 20 տարի առաջ Իրանում հենց այսպես էլ «ծնվեցին» Դարան ու Սարան: Նույն անուններով ստեղծվող տղաներն ու աղջիկները ներկայացնում են Իրանի ամենատարբեր շրջանները՝ հագուկապով, դիմագծերով, անգամ՝ խառնվածքով:

| | |
1559 | 0