Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լիֆտը կանչելու համար կարմիր պռովուդը կպցնել սպիտակին. զգո՛ւյշ եղեք՝ չկպնի կապույտին». կադրեր՝ «մահվան վերելակներից»

15:40, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Լիֆտը կանչելու համար կարմիր պռովուդը կպցնել սպիտակին. զգո՛ւյշ եղեք՝ չկպնի կապույտին». կադրեր՝ «մահվան վերելակներից»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի «մահվան վերելակներից» մեկից: «Ասացին՝ զգույշ կնստես, կսեղմես թարս 20-ը, կիջնես 7-հարկ...»,- գրել է նա:

Լուսանկարը՝ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Օրեր առաջ վերելակային տնտեսության անմխիթար վիճակը ներկայացնող լուսանկար էր տեղադրել նաև երաժիշտ Արսեն Ներսեսյանը: Փորձեցինք պարզել՝ ո՞ր հասցեում է այն գտնվում, քանզի ստեղծված իրավիճակը մտահոգող է ու վտանգավոր, բայց մեր հարցադրումն անարձագանք մնաց:

Լուսանկարը՝ Արսեն Ներսեսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արսեն Ներսեսյանի ֆեյսբուքյան էջից

11228 | 1
Facebook