Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անկարան մտադիր չէ Վաշինգթոնի հետ քննարկել Աֆրինի գործողությունները». Չավուշօղլու

14:40, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Անկարան մտադիր չէ Վաշինգթոնի հետ քննարկել Աֆրինի գործողությունները». Չավուշօղլու

Անկարան մտադիր չէ Վաշինգթոնի հետ քննարկել Աֆրինում թուրքական զորքերի կողմից ծավալված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:

«Աֆրինում ամերիկացի զինծառայողներ չկան: Հնարավոր է, որ նրանք ժամանակ առ ժամանակ միայն հատուկ ծառայությունների աշխատակիցների են ուղարկում Աֆրին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չկա ԱՄՆ-ի հետ քննարկել Աֆրինի գործողությունները»,- ասել է Չավուշօղլուն՝ TGRT հեռուստաալիքի եթերում:

Նա Վաշինգթոնին կրկին կոչ է արել հրաժարվել քրդական ինքնապաշտպանության ուժերին (YPG) զինելու քաղաքականությունից: Չավուշօղլուի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն չվերացնի այդ սպառնալիքը, ապա դա կանի Թուրքիան:

Ըստ նրա՝ Թուրքիան չի կարող վստահել ԱՄՆ-ին, քանի որ Վաշինգթոնը Սիրիայի հարցով իր խոստումը չպահեց: «Նրանք պետք է YPG-ին հեռացնեն Մանբիջից, ինչպես նաև խզեն YPG-ի հետ կապերը»,- հավելել է թուրք նախարարը:

4673 | 0
Facebook