Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը Երևանում է

15:35, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը Երևանում է

Աշխարհի 2018 թվականի առաջնությանն ընդառաջ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր գավաթը բերվել է Հայաստան։ Այն Երևանում կլինի մինչև երեկո: Ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում բոլոր ցանկացողները կարող են տեսնել գավաթն Ազատության հրապարակում:

Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել է 2017-ի սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում: Մինչև տարվա վերջ այն հասցրել է այցելել Ռուսաստանի 16 քաղաք՝ ճամփորդելով ավելի քան 16.000 կմ: Հունվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է գավաթի շրջագայության երկրորդ փուլը։ Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլ ամիսներին գավաթը կայցելի ավելի քան 50 երկիր: Այս տարի գավաթի շրջագայությունը կներառի նաև 24 նոր երկիր, որտեղ նախկինում գավաթը երբեք չի եղել: Մայիսին այն կվերադառնա Ռուսաստան՝ իր շրջագայությունը շարունակելով երկրի տարածքում, իսկ հուլիսի 15-ին կհանձնվի Աշխարհի առաջնության հաղթող թիմին:

| | |
2418 | 0