Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Շրջանցման նշանները դրվում են այնտեղ, որտեղ իշխող ուժի ներկայացուցիչներն ունեն բենզակայաններ կամ խանութներ». Զոհրաբյան

13:10, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Շրջանցման նշանները դրվում են այնտեղ, որտեղ իշխող ուժի ներկայացուցիչներն ունեն բենզակայաններ կամ խանութներ». Զոհրաբյան

Խորհրդարանը քննարկում է «Ճանապարհային նշանաների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմանական զեկուցող Տրանսպորտի փոխնախարար Գագիկ Գրիգորյանն ասաց, որ սահմանվում է նշանների, գծանշումների մասին միասնական համակարգ: «Կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ընդունել այդ համակարգն ու կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 տարի հետո փոխարինել կամ լրացնել ցանկացած նշան, որ կիրառվում է ոչ այն իմաստով, որ կա կոնվենցիայում: Կոնվենցիայի կողմ է հանդիսանում 65 պետություն: Վավերացնելով այն՝ ՀՀ-ն անցում կկատարի խորհրդային ժամանակաշրջանից ընդունված ճանապարհային նշանների ու գծանշանների համակարգից դեպի արդիական ու միջազգայնորեն ընդունված համակարգ»,- նշեց հիմնական զեկուցողը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ստացել եմ նամակներ, ահազանգեր, որ էնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում այդտեղ, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ»: Նա խոստացավ վերոնշյալ նամակները փոխանցել պաշտոնյային:

Գործընկերոջ հարցը շարունակելով՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց. «Մի խորշեք, ասեք՝ չինովնիկը կարո՞ղ է իր կամայականությամբ մեկին փորձի լավություն անել ու ուղղորդել նշանն այդտեղ»:

Փոխնախարարը նշեց, որ սուբյեկտիվ գործոն չկա. «Կանոնակարգում գրված է՝ ինչպե՞ս, ո՞ր տեղերում պետք է լինի, իսկ այս կոնվենցիան էլ ավելի մեծ հնարավորություն է տալիս խստացնելու իրավական դաշտը»:

| | |
1620 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ճշմարտություն
ճշմարտություն 19:25, 07.02.2018
Կպիկը հերթական կապիկություններն ա անում; ՈՒ իրան թվում ա. թե ժողովուրդը չի հասկանում թե ինքն ու իրա ծաղրածու շեֆը ում են սպասարկում. հաչալուց զատ ոչ մի կոնկրետ ժողովրդի շահերից բխող գործ չեն անում քվեարկում են խերժիկի ցուցումով ու նրա համար. օճառափրփրային անկանոն զանգված, որ պատրաստ են հանուն շահի ծախել իրենց անունն ու պատիվը, ազգ հայրենիքը, ամոթ ձեզ հազար ամոթ;