Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կառավարության դռնփակ նիստերի շուրջ թեժ քննարկումներ են սպասվում». Մարուքյան

12:15, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Կառավարության դռնփակ նիստերի շուրջ թեժ քննարկումներ են սպասվում». Մարուքյան

«Վարչական դատավարության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը կողմ է առաջարկվող փոփոխությանը: «Ի՞նչ է ցույց տվել փորձը, երբ ես փաստաբան էի: Օրենքն ասում էր, որ պետք է կողմերի համաձայնությամբ դատարանը թույլ տար, որ տեսանկարահանում լիներ: Լրագրողները գալիս, կողմերից մեկին ասում էին՝ կմիջնորդե՞ք, որ դատարանը համաձայնություն տա: Էս կողմը տեսնում էր, որ էն կողմին ասեց, ասում ա՝ էս լրագրողները սրանց կողմից են, առարկում եմ: Դատավորն էլ ասում էր՝ կներեք, բայց էս կողմը եթե առարկում ա, չի լինի: Հիմա ի՞նչ ա առաջարկվում. առաջարկվում ա, որ դատարանը քննարկի ու որ վարչական մարմինների համար հավելյալ բեռ ունենանք»,- ասաց Մարուքյանը՝ բերելով օրինակ. «Ասենք, եթե Կադաստրի պետն եկել ա, ասում ա՝ պրիչոսկես լավը չի, մի նկարեք ինձ, ինքը պետք է լեգիտիմ հիմնավորում ունենա՝ ինչո՞ւ չպիտի նկարվի դատավարությունը: Տրամաբանությունը նաև այն է, որ վարչական մարմինը չի կարող պահանջել գաղտնի դատավարություն, ու եթե հանրային բարքերի հետ է կապված, թող հիմնավորի, եթե ոչ, թող լինի դռնբաց»:

Ինչ վերաբերում է ապրիլից կառավարության նիստերի դռնփակ անցկացմանը, պատգամավորը հայտարարեց. «Դրա մասին, կարծում եմ, դեռ թեժ քննարկումներ կլինեն»:

| | |
1378 | 0