Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևի վարչակազմը հայտնել է արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառների մասին

10:35, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Ալիևի վարչակազմը հայտնել է արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառների մասին

«2016թ. սեպտեմբերին սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները 5-ից երկարաձգվեցին 7 տարով: Եվ քանի որ դա նոր պատմական փուլի սկիզբ դարձավ, պետության ղեկավարն արտահերթ ընտրությունների ճանապարհով ընտրողների վստահության քվեին դիմեց», այս մասին «АзерТАдж»-ին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների նշանակման պատճառ են նաև 2018թ. Ադրբեջանում նախատեսված մի շարք միջազգային միջոցառումները:

Բացի այդ, ըստ Մամեդովի, կա հավանականություն, որ «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կսրվեն և կազդեն Ադրբեջանի վրա»: Եվ հենց այդ բացասական ազդեցությունը վերացնելու նպատակով, ըստ Ալիևի օգնականի, նախագահական ընտրությունների ամսաթիվը տեղափոխվեց:

Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմությունը հայտնել էր նախագահական ընտրություններին չմասնակցելու մտադրության մասին:

6015 | 0
Facebook