Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Ծառուկյանը չի մասնակցի. «Հրապարակ»

10:10, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Ծառուկյանը չի մասնակցի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի և նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելը Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։

«Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերին»,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը: «Կանյաչնիի» հանդիպման ժամանակ Ծառուկյանը լսել է նաև կուսակիցներին, տեղեկացրել, որ ֆրակցիայի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ տեղի կունենա առանց իրեն, դաշինքի պատգամավորներն ինչ ունեն ասելու, կարող են այդ հանդիպման ժամանակ անկաշկանդ արտահայտել, «որից հետո բոլորով կրկին կհավաքվենք Ծառուկյանի մոտ` ներկայացնելու հանդիպման արդյունքները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2147 | 1
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am