Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Մի քիչ տարօրինակ է, որ պատերազմի մեջ գտնվող ու խաղաղության հեռանկար էլ չունեցող ժողովուրդն անտարբեր մնաց այս տոնին». Հրանտ Մելիք Շահնազարյան

22:30, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
«Մի քիչ տարօրինակ է, որ պատերազմի մեջ գտնվող ու խաղաղության հեռանկար էլ չունեցող ժողովուրդն անտարբեր մնաց այս տոնին». Հրանտ Մելիք Շահնազարյան

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում էր Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության տոնը։ Մի քիչ տարօրինակ է, որ պատերազմի մեջ գտնվող ու, մեր մեջ ասած, խաղաղության հեռանկար էլ չունեցող ժողովուրդն անտարբեր մնաց այս տոնին։ Սրա մասին նախկինում էլ եմ գրել։ Այո՛, չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ մենք՝ հայրես, այդքան խաղաղասեր ժողովուրդ ենք։ Քարկոծել սիրում ենք, դա անկասկած։ Վստահ եմ, որ այս դժգոհության համար էլ շատերը ինձ կքարկոծեն։ Անգամ եթե մեկնաբանություններում բան չգրեն, մեկա մտքում մի լավ կնախշեն։ Բայց դե մեկ է՝ ես համոզված եմ, որ մենք պիտի այդքան խաղաղասեր չլինենք։ Պետք է պատերազմել սիրենք ու պետք է տոն սարքենք բոլոր այն մարդկանց հիշատակման օրերը, ովքեր զենքը ձեռքին կռվել են Հայրենիքի համար։

Հարմարավետության էլ պիտի չձգտենք։ Ավելի ճիշտ՝ ձգտել պետք է, իհարկե, բայց գերնպատակ սարքել՝ երբեք։ Էտպես էլ կարոտ մնացի քաղաքական մի առաջնորդի, ով տնտեսական բարեկեցության, ժողովրդավարության, չգիտեմ թե էլ ինչ բարիքներ խոստանալու փոխարեն կանգնի ժողովրդի առջև ու, ինչպես Չերչիլն էր ժամանակին արել, ասի. «Ձեզ ոչինչ չեմ կարող խոստանալ, բացի արյունից, քրտինքից, աշխատանքից ու արցունքներից»։ Ցավոք, սա է ուղին էն նույն բարեկեցության, որի մասին խոսում էի։ Թե չէ ոսկե սարերի խոստումներով ու կեղծ սպասելիքներով ապրող ժողովրդի ապագան, մեղմ ասած, այնքան էլ լուսավոր չէ։

| | |
5199 | 1