Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Medialab.am»-ի խմբագրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

20:05, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
«Medialab.am»-ի խմբագրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչութուն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և նշված կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի անհատական նամակագրությամբ, վերջինիս հասցեին տվել է սպանության սպառնալիքներ՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:

Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության, դեպքի առթիվ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:

Հավելենք, որ ԱՄՆ դեսպանատունը նույնպես արձագանքել էր վերոնշյալ կայքի խմբագրի հասցեին հնչող սպառնալիքներին` նշելով, որ լրատվամիջոցների դեմ հարձակումները և տնօրենին ուղղված սպառնալիքները վնաս են հասցնում ազատ մամուլին, իսկ ազատ մամուլը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար:

| | |
1367 | 0