Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդցի գեներալն՝ Արցախի հարցով իր երկրի դիրքորոշման մասին

17:35, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Սաուդցի գեներալն՝ Արցախի հարցով իր երկրի դիրքորոշման մասին

Այսօր Բաքվում կայացել է Սաուդյան Արաբիայի թագավորության պաշտպանության նախարարության պատվիրակության և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հակամարտության կարգավորմանը:

«Սաուդյան Արաբիան Ադրբեջանը բարեկամական և եղբայրական պետություն է համարում, ինչպես նաև մեծ նշանակություն տալիս երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը: Որպես մուսուլմանական երկիր՝ Սաուդյան Արաբիան դատապարտում է Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու մշտապես Ադրբեջանի կողքին է»,- Vesti.az-ը մեջբերում է Սաուդյան Արաբիայի պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Ալի բին Իբրահիմ Ֆեվազի խոսքը:

Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ Զաքիր Հասանովը, ոգևորված այդ երկրի պաշտոնյայի դիրքորոշմամբ, շնորհակալություն է հայտնել նրան՝ նաև Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար:

11642 | 0
Facebook