Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին

17:10, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
«Ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին

«Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը չի զլանում ամեն օր տարբեր անակնկալներով զայրացնել ու զարմացնել մեր ազգաբնակչությանը: Զարմանահարույց վերջին որոշումը կառավարության հավանությունն էր օրենքի նախագծին, համաձայն որի՝ կառավարության նիստներն այսուհետ պետք է անցկացվեն դռփնակ»,- Աժ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Էդ ումի՞ց են գաղտնի պահում, ի՞նչ են պահում, ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել: Ի վերջ, կառավարության դասական էությունն ու առաքելությունն ԱԺ ընդունած օրենքների ի կատար ածումն է: Հիմնավորում են, թե՝ եթե ընտանիքում ամուսինները վիճում են, որքանո՞վ է ճիշտ վեճին մասնակցի երրորդ անձը: Շատ ներողություն, բայց էդ երբվանի՞ց կառավարությունը դարձավ ընտանիք, այսինքն՝ անձնական վեճերը շփոթում ենք պետության գործերի կառավարման հետ»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլից հետո Կառավարության նիստերը դռնփակ են անցնելու: Նոր որոշումը քննադատությունների ալիք է բարձրացրել լրագրողների շրջանում, ովքեր այն գնահատում են որպես Սերժ Սարգսյանի համար ընդունված հերթական որոշում:

| | |
1334 | 0