Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ինչպես են ձերբակալում Դաղստանի վարչապետին

16:35, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Ինչպես են ձերբակալում Դաղստանի վարչապետին

Փետրվարի 5-ին Դաղստանում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 4 բարձրաստիճան պաշտոնյայի են ձերբակալել: Նրանց թվում են՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովն ու նրա 2 տեղակալները՝ Շամիլ Իսաևն ու Ռայուդին Յուսուֆովն, ինչպես նաև կրթության նախկին նախարար Շահաբաս Շահովը, ով աշխատանքից ազատվել էր անցած տարվա դեկտեմբերին իր տանն անցկացված խուզարկությունից հետո:

Դաղստանի կառավարության ղեկավարի և երկու փոխվարչապետերի տանը երկուշաբթի խուզարկություններ են անցկացվել:

Խուզարկություններ են անցկացվել նաև վարչապետի պաշտոնակատարի տանը: Համիդովը փորձել է սպառնալ ուժայիններին: «Դուք չեք գիտակցում, թե ում մոտ եք եկել»,- ասել է նա իրավապահներին, սակայն հետո ենթարկվել է:

Ընդ որում, ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է դաղստանցի պաշտոնյաների ձերբակալության տեսագրությունը: Կադրերում երևում է ձերբակալվածներից մեկի շքեղ առանձնատունը: Կադրերում կարելի է նկատել նաև առգրավված ոսկե հրացանները, որոնք պատկանում են Համիդովին:

«Московский комсомолец»-ի հաղորդմամբ՝ ձերբակալված պաշտոնյաներին ինքնաթիռով ուղարկել են Մոսկվա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանց նկատմամբ հանցավոր խումբ կազմակերպելու համար մեղադրանք կարող է առաջադրվել:

«Կարծում եմ՝ կաշառակերության դեմ պայքարի ակտիվացումը կապ ունի կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Հասկանալի է դառնում, որ Դաղստանում ընտրությունները կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե իշխանությունն արթնանա և դադարեցնի հանրապետությունում կոռուպցիոն անօրինությունը»,- պարբերականին ասել է քաղաքագետ, Դաղստանի հարցով փորձագետ Գալինա Հիզրիևան:

Բացի այդ, հաղորդվում է, որ հունվարի 21-ին հողային խարդախությունների մեղադրանքով ձերբակալվել էր Մախաչկալայի քաղաքապետ Մուսա Մուսաևը: Այժմ նա գտնվում է Վլադիկավկազի քննչական մեկուսարանում: Իսկ փետրվարի 1-ին խուզարկումներ են անցկացվել Դաղստանի Տաբասարանսկի շրջանի վարչակազմում: Փետրվարի 2-ին ծառայողական իրավասությունների չարաշահման մեղադրանքով 10 օրով ձերբակալվել էր Մախաչկալայի ճարտարապետ Մահոմեդրասուլ Գիտինովը:

Դաղստանում ընտրությունները վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառ են դարձել
10382 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hasmik
hasmik 16:59, 06.02.2018
taros@ mer karavarutyan@
hay
hay 12:56, 07.02.2018
isk aydpisi kalanavorumner erb enq tesnelu vorosjh hancagorc marzpet ko4vaci, kam antartntesutyan hancagorc tnoreni, kam angragitutyamb paylatakox pashton zbaxecnoxneri, ovqer arden irenc hashiv 4en talis lktiuneri havaqacunery