Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Android-ի համար նոր սպառնալիք է հայտնաբերվել

16:15, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Android-ի համար նոր սպառնալիք է հայտնաբերվել

Մասնագետները նոր բոտնետ (անգլ.՝ robot network - «բոտերի ցանց» բառերից, չարորակ ծրագրով վարակված համակարգիչների ցանց) են հայտնաբերել Android օպերացիոն համակարգում, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Bleeping Computer-ին:
     Բոտնետն ուղղված է բաց պորտերի որոնմանն, այդ թվում՝ 5555 պորտի, որն օգտագործվում է Android-ի կարևորագույն բաղադրիչի կողմից և հասանելիություն ունի առանցքային գործառույթների նկատմամբ: Ներթափանցելով համակարգ՝ վնասակար ծրագիրը համակարգին ստիպում է Monero կրիպտոարժույթ որոնել:

Հետազոտությունների համաձայն՝ հայտնաբերված բոտնետն սպառնալիք է ներկայացնում Android համակարգով բոլոր սարքերի համար՝ սմարթֆոններից մինչև խելացի տեխնիկա:

Մասնագետների խոսքով՝ վարակված է արդեն մոտ 7,4 հազար սարք, իսկ բոտնետն աճում է տպավորիչ տեմպերով:

9291 | 0
Facebook