Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է բոյկոտել նախագահական ընտրությունները

14:55, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է բոյկոտել նախագահական ընտրությունները

Ադրբեջանի ընդդիմադիր ազգային խորհուրդը որոշում է ընդունել բոյկոտել երկրում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են ապրիլի 11-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կազմակերպության ղեկավար Ջամիլ Հասանլին:

Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, իր հերթին, հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել ընտրություններին և հայտարարում է կայանալիք ընտրությունները բոյկոտելու կոչերով բողոքի ակցիաներ սկսելու մասին:

REAL ընդդիմադիր շարժումը ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը մոտակա ժամանակներն արտահերթ նիստ կհրավիրի, որի ժամանակ գնահատական կտա իրադարձություններին և կքննարկի կայանալիք ընտրություններում մասնակցությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմությունը հայտնել էր արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու պատճառների մասին:

4937 | 0
Facebook