Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ԱԺ-ն խաղատների գործունեության կարգավորման ուղղությամբ մի շարք կարևոր սահմանափակումներ է ընդունելու». Լ. Նազարյան

14:40, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
«ԱԺ-ն խաղատների գործունեության կարգավորման ուղղությամբ մի շարք կարևոր սահմանափակումներ է ընդունելու». Լ. Նազարյան

ԱԺ-ն խաղատների գործունեության կարգավորման ուղղությամբ մի շարք կարևոր սահմանափակումներ է ընդունելու: Նախ խաղատներում պարտավոր են անձը հաստատող փաստաթղթով ստուգել և արգելել 21 տարեկանից ցածր անձանց մուտքը: Բացի այդ, մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը դրա մասին տեղեկացնում է լիազոր մաիմնին, որն էլ վճռի պատճենը ուղարկում է խաղատներ, որպեսզի արգելվի տվյալ անձի մուտքը: Այս պարտավորությունների խախտման յուրաքանչյուր դեպքի համար խաղատունը վճարելու է տուգանք. խախտման 1-ին դեպքի համար` 2 միլիոն դրամ, խախտման 2-րդ դեպքի համար` 5 միլիոն դրամ, խախտման 3-րդ դեպքի համար` 10 միլիոն դրամ, իսկ 4-րդ անգամ խախտման դեպքում, խաղատունը զրկվելու է լիցենզիայից:

1327 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am