Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց». Սարոյանը՝ չսահմանված վայրում ծխելու տուգանքի մասին

12:40, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց». Սարոյանը՝ չսահմանված վայրում ծխելու տուգանքի մասին

«Չծխող մարդը նորմալ մարդ ա, ծխողը՝ հիվանդ, իսկ հիվանդին ոնց որ ասես՝ դեղ մի խմի, կլինի՞ տենց: Դրա համար ով ծխող ա, թող առանձին նստի, ով չէ՝ առանձին»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Առողջապահության նախարարության ներկայացրած հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին նոր օրինագծին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Լրագրողների դիտարկմանն, ըստ որի՝ չսահմանված վայրում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով, պատգամավորն արձագանքեց. «Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց»:

5203 | 0
Facebook