Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 500-ից ավելի մարդ է կալանավորվել՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիան քննադատելու համար

23:30, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Թուրքիայում 500-ից ավելի մարդ է կալանավորվել՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիան քննադատելու համար

Թուրքիայի անվտանգության աշխատակիցները հունվարի 29-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 573 մարդ են ձերբակալել, ովքեր կասկածվում են Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» օպերացիան քննադատելու համար: Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը: Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվածներից 449-ն իբրև թե քարոզել են ահաբեկչություն սոցիալական ցանցերում՝ քննադատելով թուրքական բանակի գործողություններն, իսկ մնացած 124-ը մասնակցել են հակակառավարական ցույցերի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օպերացիայի մասին հայտարարել էր հունվարի 20-ին: Նա նշել էր, որ թուրքական զորքը կլքի Սիրիայի տարածքը, երբ օպերացիան հասնի իր նպատակին:

Աղբյուրը` life.ru
5291 | 0
Facebook