Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես ավելի երջանիկ էի, երբ ամսական 12 դոլար էի վաստակում». Չինաստանի ամենահարուստ մարդ

21:15, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
«Ես ավելի երջանիկ էի, երբ ամսական 12 դոլար էի վաստակում». Չինաստանի ամենահարուստ մարդ

Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba ինտերնետ ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեք Ման խոստովանել է, որ ավելի երջանիկ էր, երբ քիչ գումար էր վաստակում: Այս մասին հայտնում է LADBible պարբերականը:

Ման հայտարարել է, որ կյանքից ավելի գոհ էր, երբ ավարտել էր համալսարանն ու իր առաջին գումարն էր վաստակում: Այդ ժամանակ նա անգլերեն էր դասավանդում համալսարանում:

«Կոկորդիլոսը Յանցզիում» իր վավերագրական ֆիլմի համար նա ամսական ընդամենը 75 յուան էր ստանում (12 դոլար):

Այն, որ երջանկությունը փողի մեջ չէ, այդ մասին նա նախկինում ևս հայտարարել էր: 2015թ. Նյու Յորքի տնտեսական ակումբում իր ելույթի ժամանակ Ջեք Ման նշել էր, որ փողը կարողանում են ծախսել նրանք, ովքեր մեկ միլիոն դոլարից էլ քիչ գումար ունեն:

«Այն կարողությունը, որն ունեմ այսօր, պատասխանատվություն է: Դա իմ հանդեպ մարդկանց վստահությունն է»,- ասել է նա:

Ջեք Մանի կարողությունը գնահատվում է մոտ 47,2 միլիարդ դոլար: Նա Չինաստանի ամենահարուստ մարդն է ճանաչվել:

24243 | 0
Facebook