Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում կոչ են արել չուտել և չխմել ձախ ձեռքով

20:05, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Թուրքիայում կոչ են արել չուտել և չխմել ձախ ձեռքով

Թուրքիայի «Դիյանեթ» կրոնական հարցերով զբաղվող վարչությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ մուսուլմանների խորհուրդ է տրվում ձախ ձեռքով չուտել և չխմել, հայտում է mynet.com-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Մուհամեդ մարգարեն «հաճելի չէր համարում» ձախ ձեռքով ուտելն ու խմելը: «Ձախ ձեռքով ուտում և խմում են սատանաները: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է հետևել մարգարեի խորհուրդներին, այդ իսկ պատճառով ծնողներն այդ կանոնները պետք է սովորեցնեն երեխաներին մանկուց»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ թույլատրվում է ձախ ձեռքով ուտել և խմել «ֆիզիկական թերությունների» դեպքում:

Ավելի վաղ «Դիյանեթ»-ը հայտարարություն էր տարածել ամուսնալուծության մասին, որի համաձայն՝ ամուսինները կարող են ամուսնալուծվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը 3 անգամ արտաբերի «talak» բառը (արաբերենով՝ «ամուսնալուծություն»): Սակայն կինը պետք է համոզվի, որ հաղորդագրությունն ուղարկել է հենց ամուսինը: Մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ ամուսինը, որը կնոջը քույր կամ մայր կանվանի, համարվում է ամուսնալուծված:

10003 | 0
Facebook