Վատիկանում ընթանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հանդիպումը, հաղորդում է Anadolu-ն:
Հռոմի պապը նրան իտալերենով ողջունել է Առաքելական պալատի գրադարանում: Պատասխան ողջույնը ստացվել է անգլերենով:
Էրդողանն ու Հռոմի պապը փոխանակվել են ձեռքսեղմամբ և միասին լուսանկարվել են:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանն ու Հռոմի պապը կքննարկեն թուրք-վատիկանյան հարաբերությունները, Երուսաղեմի կարգավիճակը, սիրիական ճգնաժամն, ահաբեկչության դեմ պայքարի հարցը:
Նշենք, որ սա Թուրքիայի նախագահի՝ վերջին 59 տարվա ընթացքում առաջին այցն է Վատիկան:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը Հայաստանի հետ հաշտեցման համար օգնություն կխնդրի Հռոմի պապից: