Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ձերբակալել են Ադրբեջանի 31-ամյա քաղաքացու, ով կասկածվում է Կիևում 21-ամյա զինծառայողի սպանության համար: Այս մասին հաղորդում է Կիևի դատախազության մամուլի ծառայությունը:
Նրա նկատմամբ կանխամտածված սպանության (Ուկրաինայի ՔՕ 115-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Կիևի Դնեպրյան շրջանում ռեստորաններից մեկի տարածքում: Վիճաբանության ընթացքում ադրբեջանցին գրպանից հանել է դանակն ու պարանոցի հատվածում մահացու վնասվածք հասցրել զինծառայողին, որից հետո թաքնվել է դեպքի վայրից: