Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

12:15, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Ալիևն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2018թ. ապրիլի 11-ին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ալիևի պաշտոնական կայքին:

Ալիևն այսօր համապատասխան հրամանագիր է ստորագրել:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախատեսված են այս տարվա հոկտեմբերին:

Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը 2003-ից: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, որոնք ընդունվել են Ադրբեջանում 2016թ. աշնանը, երկրի նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով:

6663 | 0
Facebook